Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում երիտասարդներին ուժով առեւանգել են տներից. TolishMedia

Սեպտեմբեր 28,2020 12:07

Վերջին երեք օրում կտրուկ սրվել է իրավիճակն Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում, հայտնում է TolishMedia-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ էթնիկ եւ կրոնական բնույթի լարվածության պատճառն այն է, որ Ադրբեջանում վերջերս հայտարարված զորահավաքի շրջանակում թալիշ երիտասարդներին ուղղակի առեւանգել են իրենց տներից: Ուժով տարել են նաեւ ընտանիքների միակ կերակրողներ հանդիսացող տղամարդկանց:

Կրոնական ֆոնին լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ թալիշաբնակ շրջաններում հայտնվել են Սիրիայից Ադրբեջան բերված վարձկաները, որոնք թշնամաբար են վերաբերվում շիա-հավատացյալներին: Տեղեկությունը Musavat TV-ի ուղիղ եթերում հաստատել է «Քաղաքացի եւ զարգացումներ» կուսակցության առաջնորդ Ալի Ալիեւը (լուսանկարում):

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930