Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոնատեր դերասան Բեն Աֆլեքը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման մեջ շահել է մեկ միլիոն դոլար

Հուլիս 31,2026 16:13 Share

Բեն Աֆլեքը հաղթել է 2026 թվականի հուլիսի 29-ին եթեր հեռարձակված թողարկումով (ամերիկյան ABC ալիք) հաղթել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման մեջ։

Էրուդիտ Ջեյմի Դինգի հետ միասին դերասանը տարել է գլխավոր՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ մրցանակը։ Գումարը կնվիրաբերվի Eastern Congo Initiative հիմնադրամին, որն օգնում է Կոնգոյի բնակիչներին։

Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հուլիսին, Աֆլեքի ընկեր Մեթ Դեյմոնը նույնպես «Ո՞վ կդառնա միլիոնատեր» հաղորդման մեջ շահել էր մեկ միլիոն դոլար։

Բեն Աֆլեքի կարողությունը գնահատվում է մոտավորապես 300 միլիոն դոլար՝ ձևավորված դերասանական վարձատրություններից, ռեժիսորական և պրոդյուսերական վաստակից, ինչպես նաև բիզնես նախաձեռնություններից, այդ թվում՝ Մեթ Դեյմոնի հետ համահիմնադրած Artists Equity ընկերությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել