Մատենադարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։
Դեսպանը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։
Կլաուդիա Բուշը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեության ծավալներն ու ուղղությունները և կարևորել Հայագիտական միջազգային կոնգրեսին գերմանացի գիտնականների մասնակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել՝ քննարկելու հայ-գերմանական համագործակցության առարկայական ծրագրերը։
Կարդացեք նաև
Մատենադարան



















































