Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան բացատրություն կպահանջի Թուրքիայից Բաքու գրոհայիններ տեղափոխելու կապակցությամբ

Հոկտեմբեր 02,2020 13:35

Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մտադիր է Թուրքիայից բացատրություն պահանջել իր տարածքով 300 սիրիացի գրոհայինի Ադրբեջան տեղափոխելու կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնը նորից է շեշտել, որ 300 սիրիացի գրոհայինների տեղափոխումը թուրքական Ղազիայնթափից Բաքու հաստատված փաստ է։

«Ես մոտ օրերս այդ հարցով զանգելու եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին, քանի որ համարում եմ, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետք է բացատրություն պահանջի այդ կապակցությամբ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը և հավելել, որ այդ հարցը քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և Մոսկվան ղարաբաղյան հակամարտությանը գրոհայինների մասնակցությունը թույլ չտալու վերաբերյալ համանման կարծիքի է։

Մակրոնը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է ուշադրություն դարձնեն Անկարայի վարքին։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031