Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է էթնիկ զտումների և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը». Արման Թաթոյան

Հոկտեմբեր 05,2020 23:15

«Թե′ այսօր, թե′ դրանից առաջ ունենք քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում վիրավորումներ, ադրբեջանական հարձակումների հետևանքով սպանված մարդիկ»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Նա հայտնեց, որ ՄԻՊ աշխատանքը պատերազմի երկրորդ օրվանից եղել է թիրախային, նպատակն է եղել պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հարձակումների և թուրքական հայտարարությունների տրամաբանությունը: Այս առիթով հայտարարեց. «Սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքի, կյանքի, առողջության իրավունքի հետ: Ադրբեջանական հարձակումների հիմքում ընկած է քաղաքական նենգ բնույթը: Իմ համոզմամբ՝ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը»:

ՀՀ ՄԻՊ-ն ասաց, որ առաջին օրվանից թիրախավորել են խաղաղ բնակչությանը և կիրառել արգելված զինատեսակներ. «Դրանք լինում են այնպիսի զինատեսակներով, որոնք արգելված են հենց քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու տեսանկյունից: Կարևոր է արձանագրել, որ իրականացվում  են այդ հարձակումները թե′ ռազմաօդային, թե′ հրետանային հարձակումների միջոցով: Վերջերս, երբ Գեղարքունիքի մարզում փաստահավաք աշխատանքներն ավարտեցինք, ակնհայտ տեսնում ենք,որ ԱԹՍ-ները, որոնք օգտագործել են թիրախային հարձակումներ և ավերածություններ պատճառելու նպատակ են հետապնդում: Դրանց հիմնական հարվածները ուշ երեկոյան կամ գիշերով են իրականացվել՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը»:

ՀՀ ՄԻՊ-ը բարձրաձայնեց նաև էթնիկ հայերի նկատմամբ հսկայածավալ ատելության խոսքի, բռնության և սպանության կոչերի մասին: Նա նաև հայտնեց, որ ահաբեկչական գործողությունների և էթնիկ զտումների մասին զեկույցներն ուղարկվում են միջազգային կառույցներին ու եզրափակեց. «Ակնհայտ է՝ խոսքը ահաբեկչական մեթոդները խրախուսող քաղաքականության և էթնիկ հիմքով զտումների մասին է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031