Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի մարդասիրական օգնություն․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 10,2020 10:32 Share

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն, մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Օրինակ՝ Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս Ռուսաստանից Հայաստան ստացվել է 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031