Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը $1,000,000 է հատկացնում Արցախի մարդասիրական օգնության համար

Հոկտեմբեր 10,2020 22:08 Share

Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանա-թուրքական անկանխատեսելի համատեղ հարձակումը Արցախի և Հայաստանի վրա բուռն մագլցում արձանագրեց՝ գնդակոծելով շրջանի քաղաքները, ենթակառուցվածքները և եկեղեցիները։ Զոհերի և ավերածությունների թիվը աներևակայելի մակարդակի են հասնում՝ 1991-ից ի վեր, երբ Արցախը հռչակեց իր անկախությունը՝ հետեվելով իր ազատ ինքնորոշման իրավունքին և ժողովրդավարական քվեարկության հանրաքվէին

Իրավիճակի հրատապությունը մարդկային հասկացողությունից վեր է, ինչը գուժում է վերահաս մարդկային մի ծանրակշիռ աղետ։
Վերը նշվածի և Հայաստանի ու Արցախի գոյատևման պայքարի գիտակցումով՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1.000.000) է հատկացրել Արցախի, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի ՀԱՅԱՍՏԱՆ Համահայկական Հիմնադրամի միջոցով:
Ավետարանչականը կը շարունակի իր հանգանակությունները՝ ապահովելու իր հսկայածավալ գործողությունների պարտավորությունները՝ ի նպաստ իր ծրագրերին ու ծառայություններին Հայաստանում և Արցախում՝ 1988-ի երկրաշարժից ի վեր։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031