ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսիին ՖԼԵՔՍ շրջանավարտների կողմից հղված բաց նամակը-կոչը՝ ստորագրված 200-ից ավելի շրջանավարտների կողմից
Հարգելի դեսպան Թրեյսի,
Երբ մենք՝ հայերս ընտրվում ենք ԱՄՆ-ում մեկ տարի փոխանակման FLEX ծրագրին մասնակցելու համար, մեզ սովորեցնում են լինել ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ աշխարհի համար պատասխանատու քաղաքացիներ։ Որպես FLEX աշակերտներ՝ մեզ հաճախ ասվում է, որ մենք հայկական մշակույթի դեսպաններն ենք ԱՄՆ-ում և ամերիկյան մշակույթի դեսպանները՝ Հայաստանում։ Հավատարիմ մնալով FLEX ծրագրի կողմից սերմանվող քաղաքացիական և բարոյական չափանիշներին և ունենալով միջմշակութային դեսպանների կարգավիճակ՝ մենք պարտավոր ենք Ձեզ հորդորել գործի անցնել այն պահին, երբ ԱՄՆ-ը կարող է էական միջնորդություն ունենալ, սակայն քայլեր չի ձեռնարկում։
Մենք դիմում ենք Ձեզ՝ որպես Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի, հորդորելու ԱՄՆ կառավարությանը դատապարտել Լեռնային Ղարաբաղի/Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ՝ Ադրբեջանի, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և ահաբեկիչների կողմից նախապես մանրամասնորեն պլանավորված ռազմական ագրեսիան։ Ի միջի այլոց, հենց այն ահաբեկիչների, որոնց դեմ տարիներ շարունակ պայքարում է ԱՄՆ-ն։ Այս ագրեսիան մահացու և կործանարար պատերազմ է հրահրել COVID-19-ի համաշխարհային համաճարակի ֆոնին՝ սպառնալիք դառնալով ոչ միայն տարածաշրջանային անվտանգության, այլև աշխարհի խաղաղության, ժողովրդավարության և կայունության համար։
Կարդացեք նաև
Գրեթե մեկ դար առաջ Հայաստանը բախվեց նման մարդկային աղետի՝ Հայոց Ցեղասպանությանը, և մեծ էր ամերիկացիների դերը՝ ի պատիվ ԱՄՆ-ի։ Ամերիկյան Near East Relief-ի միջոցով հազարավոր հայեր փրկվեցին։ Այսօր մեր սերունդն է կանգնած նման վտանգի առջև։ Հենց այս պահին ամերիկյան ժողովրդի կողմից հրաշքով և հերոսաբար փրկված մարդկանց սերունդների գլխին նման սպառնալիք է կախված։
Նախ, առանց որևէ դրդապատճառի, Ադրբեջանը սկսել է ռազմական գործողություններ Հայաստանի և Արցախի դեմ։ Սա անսպասելի չէր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ժամանակ բացահայտ հայատյաց հայտարարություններով հանդես եկավ՝ Հայաստանը կոչելով ահաբեկչական երկիր, որը դեմ է խաղաղությանը, և դա այն դեպքում, երբ ինքն է ահաբեկիչներ հրավիրում Լեռնային Ղարաբաղի սահմաններ։ Որպես ամերիկյան և հայկական արժեքների հպարտ կրողներ՝ մենք գիտակցում ենք, որ այս պատերազմը հրահրվել է Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետական ղեկավարության, և ո՛չ Ադրբեջանի ժողովրդի կողմից, որոնց մեջ են նաև FLEX ծրագրի շրջանավարտ մեր ընկերները, որոնք նույնպես կշահեն այն ազատությունից և ժողովրդավարությունից, որը ԱՄՆ-ը ի վիճակի է օգնել սերմանելու․ մի կապ, որը կարող է կանխարգելել հետագա պատերազմները մեր տարածաշրջանում։
Երկրորդ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ոչ միայն ուղղակիորեն և ռազմականորեն է ներգրավված այս պատերազմում, այլև հավաքագրում է ապստամբ ահաբեկիչների Սիրիայից և Լիբիայից՝ կռվելու հայ ժողովրդի դեմ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։ Այսօր տարբեր միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN, The Guardian, Al Jazeera, Reuters և մի շարք պետական պաշտոնյաներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը և մի քանի երկրների հետախուզական ծառայությունները հաստատում են այս հայտարարությունների ճշմարտացիությունը։ Մյուս կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ ահաբեկչության դեմ պայքարի ժողովրդավարական դաշինքի գլոբալ առաջնորդը, լուռ է։ Դե յուրե չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դարձել է մեր տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հիմնական ուժը, որը կանխում է դրա հետագա տարածումը։
Երրորդ, միջազգային մարդասիրական օրենքների և մարդու իրավունքների խիստ խախտմամբ, Ադրբեջանն ու Թուրքիան թիրախավորում են քաղաքացիներին, քաղաքցիական ենթակառուցվածները և լրագրողներին։ Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ունեցել ենք 20 զոհ, 93 վիրավոր՝ խաղաղ բնակիչների շրջանում և ավելի քան 5800 վնասված շենքեր և կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներ, ըստ Արցախի Մարդու Իրավունքների պաշտպանի զեկույցի։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության ավելի քան 50%- -ը (75,000 երեխա, կին, մեծահասակ) ստիպված լքել են իրենց տները։ Այս փաստերը հստակ կերպով ներկայացնում են Ադրբեջանի նախագահի ցանկությունը՝ տեղահանել և ոչնչացնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում բնակվող հայ ազգաբնակչությանը։
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի թիրախավորված հարձակումների արդյունքում ծանր վնասվածքներ են ստացել մի շարք տեղական և միջազգային լրագրողներ։ Մասնավորապես, ֆրանսիական Le Monde-ի թղթակից Ալլան Կավալին և ռուս լրագրող Յուրի Կոտենոկին (Segodnya.ru-ի գլխավոր խմբագիր) անհապաղ վիրահատել են։
Ի վերջո, 2006 թվականին, երբ Ադրբեջանում հայկական Ջուղայի գերեզմանն ամբողջովին ավերվեց, աշխարհը լուռ սգում էր, եթե իհարկե սգում էր ընդհանրապես։ Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության մշակութային եղեռնը։ Իր նմանը չունեցող հնագիտական նշանակության պահպանվող տարածքը՝ Տիգրանակերտ քաղաքը (Ք․ա․ 1-ին դար), անընդհատ հրթիռակոծվում է։ Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ՝ աշխարհի հայության ազգային խորհրդանիշը և ուխտատեղին։
Որպես FLEX ծրագրի շրջանավարտներ՝ ժողովրդավարության, պատասխանատու քաղաքացիության և մարդու իրավունքների կրողներ, մենք պարտավոր ենք մեր բողոքի ձայնը բարձացնել՝ դիմելու Ձեզ և ԱՄՆ կառավարությանը․
1. Զերծ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ՝ երկու կողմերին ուղղված կոչերից, քանի որ նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունը չի փորձում թաքցնել իր ներգրավվածությունը հարձակման մեջ,
2. Անհապաղ կասեցնել բոլոր ռազմական համագործակցություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մինչև հետաքննություն չանցկացվի քաղաքացիական բնակչության և մարդու իրավունքների դեմ ամերիկյան տեխնոլոգիաների և հարկատուների գումարի օգտագործման վերաբերյալ,
3. Մանրամասնորեն հետաքննել Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով ահաբեկիչների ներթափանցումը՝ աշխարհի այլ առաջնորդների և միջազգային լրատվամիջոցների հետ համատեղ,
4. Կիրառել պատժամիջոցներ այն երկրների և համապատասխան քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր ներգրավված են ահաբեկիչների հավաքագրման գործում և կանգնած են Արցախի քաղաքացիական բնակչության՝ միջազգային մարդասիրական օրենքների կոպիտ խախտման հետևում,
5. Վերականգնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնություն տրամադրելու արգելքի 907-րդ մասը, մինչև Ադրբեջանը տեսանելի քայլեր չձեռնարկի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ,
6. Կիրառել ԱՄՆ կառավարության բոլոր լծակները՝ դադարեցնելու Թուրքիայի միջամտությունը և դրա քաղաքական, ռազմական, ֆինանսական և հանցավոր հետևանքները պատերազմի վտանգավոր էսկալացիայում,
7. Քայլեր ձեռնարկել Արցախից Հայաստանում ապաստանած երեխաներին, կանանց և մեծահասակներին և Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և գյուղերում՝ ամենօրյա կանխամտածված հրթիռակոծությունից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն կազմակերպելու և ցուցաբերելու համար։
8. Հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ կյանքի հիմնարար իրավունք հանդիսացող միակ հավանական երաշխիքի՝ իրենց կողմից ներկայացված «անջատում հանուն փրկության» հայցի հիման վրա։ Սա առավելագույն կարեւորություն ունեցող փաստ է, որը եւս մեկ անգամ ապացուցվում է ադրբեջանական կողմի՝ քաղաքացիական բնակչության դեմու ղղված գործողություններով եւ վերջիններիս դեմ ահաբեկիչների հավաքագրմամբ:
9. Մենք հորդորում ենք ամերիկյան կառավարությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ մարդու համաշխարհային իրավունքներին համապատասխան։ Հուսով ենք՝ ցեղասպանությունից փրկված հայերին օգնության ձեռք մենած Ձեր ազնիվ նախնիների ջանքերը իզուր չեն կորի և Ձեր որոշիչ քայլերով կկանխեք հետագա ողբերգությունները։
Հարգանքներով՝ Հայաստանի ՖԼԵՔՍ շրջանավարտներ
Վարդուհի Եղիկյան
Կարեն Գիշյան
Հռիպսիմե Զոհրաբյան
Նազելի Կարապետյան
Անահիտ Թումանյան
Դավիթ Ավագյան
Մանե Սարոյան
Գրիգոր Պետրոսյան
Արևիկ Դանիելյան
Սյուզաննա Կիրակոսյան
Լիաննա Հովհաննիսյան
Արփինե Մկրտչյան
Խաչատուր Մարգարյան
Լիանա Թադևոսյան
Լիլիթ Բաբլոյան
Նաթելա Ազոյան
Արման Ասրյան
Անի Գևորգյան
Սոնա Բադալյան
Մարիամ Կիլբըրն
Հովհաննես Հարությունյան
Գևորգ Ռաշոյան
Անուշ Շիրվանյան
Հասմիկ Ասատրյան-Ազոյան
Ալբերտ Արսենյան
Իննա Մկրտչյան
Սյուզաննա Հովսեփյան
Նինա Կիրակոսյան
Հասմիկ Տոնապետյան
Աշխեն Առաքելյան
Դիանա Բայաթյան
Մերի Վարդանյան
Խաչատուր Ելիազյան
Անուշ Արսենյան
Անահիտ Մարտիրոսյան Լևոն
Շողիկ Մկրտչյան
Սոնա Սարդարյան
Աննա Այվազյան
Անահիտ Բագիրյան
Խանում Գևորգյան
Լուսինե Պողոասյան
Էլզա Գալստյան
Յուրի Ղազարյան
Աննա Հովհաննիսյան
Վանեսա Գրիգորյան
Դոնարա Դավթյան
Գայանե Խաչիկյան
Լիլիթ Ներսիսյան
Մերի Վարդանյան
Անժելիկա Հարությունյան
Արգիշտի Եղյան
Տաթև Քյոսաբաբյան
Նարեկ Սահակյան
Սյուզաննա Գրիգորյան
Հասմիկ Հարոյան
Իդա Յոլչյան
Լեյլի Թադևոսյան
Լիդա Ասիլյան
Քրիստինե Համբարձումյան
Թագուհի Օգանեսյան
Ալլա Հարությունյան
Անուշ Մարգարյան
Անժելիկա Մինասյան Սևակ
Լիլիթ Եղիազարյան
Արեգ Աղաջանյան
Սուսաննա Ղազոյան
Մարիամ Գրիգորյան
Անահիտ Սուքիասյան
Լիլիթ Խլղաթյան
Նարինե Բաղդասարյան
Անժելա Կարապետյան
Արուսյան Պողոսյան
Աննա Անդրեասյան
Նարեկ Սուքիասյան
Լիլիա Մամիկոնյան
Սուսաննա Ավագյան
Նարե Փաթաթանյան
Կիմա Գրիգորյան
Տաթևիկ Գիշյան
Ռիմա Մարության
Աննա Նիկողոսյան
Մերի Թորոսյան
Նանե Վարդանյան
Նանե Ավետիքյան
Գոհար Մինասյան
Անի Իվանյան
Զոյա Գալստյան
Անի Ավանեսյան
Լիլիթ Նավասարդյան
Աննա Սերոբյան
Հռիփսիմե Մանուկյան
Աշխեն Առաքելյան
Լարիսա Ասլանյան
Մանե Գևորգյան
Ժենյա Ղուկասյան
Դիանա Հովհաննիսյան
Լուսյա Մանուկյան
Դավիթ Կարապետյան
Աննա Մարտիրոսյան
Արմեն Ղուկասյան
Դիանա Զաքարյան
Յանինա Հուսիկյան
Էրիկ Մխիթարյան
Լիլիթ Ղազարյան
Էլեն Մուրադյան
Մանե Հովհաննիսյան
Անի Առաքելյան
Մարգարիտ Գասպարյան
Արմինե Գասպարյան
Միլենա Երիցյան
Ռոբերտ Սուքիասյան
Թամարա Հարությունյան
Լուսինե Ավետիսյան
Անաիդա Ֆահրադյան
Մանե Սարոյան
Անահիտ Ապրեսյան
Սոնա Վարդանյան
Արման Ազիզյան
Նանե Օհանյան
Սոնա Զաքարյան
Հասմիկ Ասատրյան-Ազոյան
Լիանա Կարապետյան
Հովհաննես Դեմիրճյան
Գայանե Գասպարյան
Դիանա Մայիլյան
Գևորգ Ռաշոյան
Արմինե Առաքելյան
Սաթենիկ Սիմոնյան
Արեգնազ Մանուկյան
Գայանե Աղաբալյան
Մանիկ Խաչատրյան
Վահագն Ազարյան
Սոնա Կարապետյան
Անդրանիկ Գոմցյան
Տաթևիկ Ավագյան
Բելլա Կարապետյան
Աստղիկ Մելքոնյան
Մագդա Մարկոսյան
Նելլի Հարությունյան
Անի Դանիելյան
Լուսինե Շահնազարյան
Արամ Առաքելյան
Ինգա Դանիելյան
Զինա Հովհաննիսյան
Լիդա Ասիլյան
Աննա Միսակյան
Աննա Նիկողոսյան
Սոնա Նահապետյան
Վահան Աբրահամյան
Լիլիթ Ենոքյան
Գոհար Փիլիպոսյան
Ազնիվ Թադևոսյան
Ջեմմա Թադևոսյան
Նանե Կոստանդյան
Հասմիկ Հարոյան
Արթուր Բոյնագրյան
Անժելիկա Մինասյան
Լիանա Մինասյան
Ինեսա Տոնոյան
Դավիթ Սիրունյան
Մարիաննա Ղազարյան
Նորայր Ամիրխանյան
Թաթևիկ Դավթյան
Սոնա Առուստամյան
Մերի Մինասյան
Անի Շեկոյան
Անինա Բաբայան
Մարիամ Վարդիկյան
Անուշ Իսոյան
Լիլիթ Եղիազարյան
Նարեկ Մարտիրոսյան
Սոնյան Արմաղանյան
Անի Աղաջանյան
Աննա Ղարիբյան
Լուսինե Մամիկոնյան
Ալվարդ Մամիկոնյան
Լիլիթ Վարդանյան
Իննա Մկրտչյան
Սյուզետա Մարտիրոսյան
Վարդան Գրիգորյան
Ժաննա Միքայելյան
Լիլիթ Ներսիսյան
Բելլա Հարությունյան
Արփի Բաղդասարյան
Սուսաննա Խաչատրյան
Արմինե Գրիգորյան
Գագիկ Կլեկչյան
Սոնյա Հակոբյան
Աննա Մինասյան
Լիլիթ Ղանդիլյան
Սոնա Թամազյան
Նարեկ Դավթյան
Եվա Գասպարյան
Շուշան Ղանդիլյան
Գոհար Պետրոսյան
Վարդուհի Եղիկյան
Անիտա Զաքարյան
Լիլիթ Ասատրյան
Աննա Աթոյան
Արթուր Գրիգորյան
Սոնա Սարդարյան
Էլզա Գալստյան
Աննա Ամատունի
Մարտիրոսյան Մարգարիտ
Մարիետտա Եսայան
Արտավազդ Գանջալյան
Արմինե Գրիգորյան
Իրինա Բալայան
Էմանուելա Ավագյան
Աննա Վարդանյան
Աստղիկ Գյուրջինյան
Սերգեյ Վարդանյան
Լիլիթ Խաչատրյան
Հասմիկ Ղազարյան
Նվարդ Մելքոնյան
Անուշ Պողոսյան
Անուշ Սաֆարյան
Հայկ Մաղաքյան
Արթուր Գրիգորյան
Սուզաննա Շամախյան
Այս նամակը FLEX շրջանավարտների անհատական նախաձեռնությունն է և չի ներկայացնում Ամերիկյան Խորհուրդների և Հայաստանի FLEX շրջանավարտների ծրագրի դիրքորոշումը։


















































