Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի զոհ դարձած գյումրեցի ոստիկաններից մեկը 3 անչափահաս երեխաների հայր էր․ փոքր որդին 9 ամսական է

Հոկտեմբեր 13,2020 20:55

Արցախյան պատերազմում նահատակված գյումրեցի ոստիկաններից մեկը՝ Սամվել Քոչինյանը երեք անչափահաս երեխաներ ունի՝ երկու որդի, մեկ դուստր, որդիներից մեկը 9 ամսական է։ 9 օր հետո կլրանար նրա 40 ամյակը։

Նա տան միակ կերակրողն էր, այս մասին Aravot.am-ին ասաց նրա ընկերներից մեկը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Նա աշխատում էր ոստիկանության «Կումայրի» բաժնում ու ծառայություն իրականացնում Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում։

«Ես իրեն 10 տարուց ավելի ճանաչում եմ, շատ գրագետ էր, կարդացած ու չափից ավել մարդամոտ էր, դաստիարակված։ Նա յուրահատուկ անձ էր, քաղաքացիների հետ շփվում էր յուրովի, գիտեր՝ ում հետ ինչպես շփվել։

Յուրահատուկ ռուսերեն գիտեր, գյումրեցի ոստիկաններից քչերը կարող են հպարտանալ, որ  իրենք այդքան վարժ ռուսերենի են տիրապետում։ Թեև մասնակցել եմ  նրա հուղարկավորությանը, բայց միևնույնն է, չեմ հավատում, որ նա չկա»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031