Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և համայնքներից նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

Հոկտեմբեր 14,2020 12:15

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները բոլորս Արցախի համար» ծրագրին։  

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առաքվել է տասնհինգ միլիոն ռուբլի գումար, Գերմանիայի հայոց թեմը փոխանցել է ևս հիսուն հազար եվրո։ 

Ֆրանսիայի հայոց թեմից ստացվել է վաթսուն հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ երեսունյոթ հազար դոլար։ 

Հոլանդիայի հոգևոր հովվությունը հանգանակել և փոխանցել է ութսունյոթ հազար եվրո գումար։ 

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031