Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ի վերջո վարակը կարող ենք փոխանցել մեր սահմաններում մարտնչողներին». Բժիշկը կորոնավիրուսն արհամարհելու մասին

Հոկտեմբեր 23,2020 22:50

«Այսօր պատերազմ ենք մղում, այդ պատերազմին մասնակցում են բոլորը՝ պետությունը, ազգաբնակչությունը, հայը: Մեզ համար տեսանելի այս պատերազմը ունի առնվազն երկու ճակատ՝  մեր երկրի սահմանների պաշտպանության, ինքնության պահպանման եւ գոյատեւման ճակատը եւ կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը: Վերջինիս գործընթացներում մենք ունենք նահանջ»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը:

Նրա խոսքով. «Մեր հասարակության մի հատվածը դադարեցրել է պատշաճ կերպով պայքար մղել հիվանդության դեմ, դրանով իսկ ապարդյուն դարձնելով պայքարողների ջանքերը: Նվաճումների եւ վիրուսին նահանջել ստիպելու հարցում հարկ է, որ բոլորս համաձայնեցված եւ փոխօգնության մթնոլորտում գործենք: Չեմ կասկածում, թե կգտնվի գեթ մեկը, որը չի համաձայնի այն փաստի հետ, որ  մեր ունեցած ողջ ներուժը եւ ծախսերն այսօր պետք է ուղղվեն ռազմի ճակատ»:

Լիլիթ Մուսեյանն ասաց, որ կորոնավիրուսը ոչ միայն հանգեցնում է պետության ծախսերի ավելացմանը, այլեւ պաշարում է առողջապահական ֆոնդը, զբաղեցնում է բուժաշխատողներին ոչ թե զենքից, այլ վիրուսից խոցվածներով: «Ի վերջո վարակը կարող ենք փոխանցել մեր սահմաններում մարտնչողներին: Պետք է որ առողջ լինեն մեր հայրենիքի պաշտպանները, մեր բուժաշխատողները…Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը՝ իրեն դաշնակից դարձնելով կորոնավարակը»,-ընդգծեց բժիշկը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031