Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները քողարկող ցանցեր են հյուսում առաջնագծի համար․ ԿԳՄՍՆ

Հոկտեմբեր 24,2020 11:31

Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին։

Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է, բայց ոչ հոգնեցնող․ «Սա մեր փոքրիկ ներդումն է հաղթանակի գործում, չէ՞ որ հզոր ճակատ ունենալու համար պետք է նաև թիկունքում ամուր լինենք»,- վստահեցնում են Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի աշակերտները։

Այս շրջանում դպրոցում ոչ միայն ցանցեր են պատրաստում, այլև ընդունում․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Երևանի վարչական շրջանների և մոտ մարզերի (Արմավիրի, Կոտայքի) դպրոցների պատրաստած ցանցերն այստեղ են հավաքում և ուղարկում առաջնագիծ։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031