Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը կրոնական չէ, սակայն լիովին բացառել այս գործոնն անհնարին է. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 31,2020 09:10

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը կրոնական չէ, սակայն լիովին բացառել այս գործոնն անհնարին է։

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից իր միանշանակ աջակացությունն է հայտնել Ադրբեջանին: Կազմակերպության վերջին հայտարարությունում ԼՂ հակամարտության վերաբերյալ կառույցն իր համերաշխություն է հայտնում Ադրբեջանին, Հայաստանին մեղադրում ագրեսիայի մեջ, կոչ անելով հասնել քաղաքական կարգավորմանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա և ցավակցություն հայտնում Ադրբեջանին զոհերի կապակցությամբ:

ԼՂ հակամարտության հարցում այսօր Ադրբեջանին անմիջական աջակցություն են ցուցաբերում Թուրքիան և Պակիստանը: Հայաստանը մեղադրել է այս երկրներին ուղիղ ռազմական միջամտության մեջ Բաքվի օգտին, որը հերքում են այս երկրները: Բաքուն վստահեցնում է, որ օժանդակությունը միմիայն քաղաքական է:

Սակայն միջազգային մամուլում շարունակվում են հրապարակումներ Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի սիրիացի իսլամիստ զինյալների տեղափոխման մասին: Այս տեղեկությունը, որը ևս հերքում են Բաքուն և Անկարան, հաստատել են պաշտոնական Փարիզն ու Մոսկվան: Վերջինս Բաքվին է փոխանցել իսլամիստ զինյալների մասին փաստերը:

«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության մամլո խոսնակ Սառա Բասիլը Թուրքիայի այսօրվա ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանում դիտարկում է որպես «ցեղասպանության» նոր փորձ հայերի դեմ:

«Այն, ինչ տեղի է ունենում, կարելի է որակել միմիայն որպես ցեղասպանություն: Դա նույն է, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ: Թուրքիան ցեղասպանություն է իրականացնում այսօր քրիստոնյա հայերի նկատմամբ Արցախում»,- նշում է Բասիլը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031