Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարումյան․ «Դժոխքի ձորի ուղղությամբ կոտրվել է հակառակորդի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը»

Նոյեմբեր 03,2020 17:24

Այսօր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել արեւելյան, հարավ-արեւելյան եւ հարավային ուղղություններով։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Հիշո՞ւմ եք, ասել էինք՝ հարավային ուղղությամբ կա մի վայր, որտեղ հակառակորդը մեծաթիվ կորուստներ է կրել եւ այդ վայրը իրենց համար կարող է համարվել Դժոխքի ձոր, այդ ուղղությամբ, կարելի է ասել, կոտրվել է հակառակորդի էլիտար հատուկ ստորաբաժանումների ողնաշարը։ Ադրբեջանն այնտեղ մարտի էր ուղարկել իր հատուկ բոլոր ստորաբաժանումները, թե՛ տխրահռչակ Յաշմայի բրիգադը, թե՛ ծովային հետեւակը, թե՛ արաբ վարձկաններին։ Սակայն մեր ստորաբաժանումների հմուտ գործողությունների արդյունքում հակառակորդը այնտեղ կրել է մեծաթիվ կորուստներ»,-ասել է պարոն Սարումյանը։
Նրա ներկայացմամբ՝ արեւելյան ուղղությամբ կատարվել է  վերախմբավորում, որի արդյունքում մի փորք հատվածում ճակատային  ստորաբաժանումները զբաղեցրել են նոր բնագծեր, մի փոքր հետ են քաշվել․ «Սակայն մարտական գործողությունների ժամանակ դա բնականոն գործողություն է, այստեղ անհանգստանալու եւ խուճապի առիթ չկա»։

Արցախի պաշտպանության նախարարության խոսնակը խորհուրդ տվեց տարածվող անհիմն լուրերին, տարաբնույթ հեռախոսազանգերին․ «Պետք է հասկանալ, որ չստուգված  տեղեկությունները հաճախ ավելի վնասակար են, քան հակառակորդի գործողությունները։ Պաշտպանության բանակը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30