Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուշի ազատագրող լեգենդար հրամանատարն այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ». Արծրուն Հովհաննիսյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Նոյեմբեր 08,2020 22:48

Կեղծ է լուրը Սեյրան Օհանյանի վիրավորման, նման բան չի եղել. «Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին»
«Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ ինձ համար ռազմի գործում հրամանատար եւ ուսուցիչ, Շուշի ազատագրող լեգենդար հրամանատար, այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ, ու ես հավատում եմ, վստահ եմ, որ նաեւ նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք փառքով»,-լրագրողների հետ զրույցում այսօր, անդրադառնալով Aravot.am-ի հարցին, «ինչպիսի՞ դաս է տվել թշնամուն Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ինչի արդյունքում թշնամու քարոզչամեքենան տարածում է նրա վիրավորվելու մասին կեղծ լուրը»՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա վերահաստատեց՝ կեղծ է լուրը Սեյրան Օհանյանի վիրավորման, նման բան չի եղել. «Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին եւ կռվում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Բա լեգենդար գեներալ Վաղարշակ Հարությունյանը որ ուղղությամբա կռվում։ Էլի ազատության ու 1ին․ամ -ի տաղավարումներումա կռվում՞

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30