Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը կապ չունի խաղաղապահ ջանքերի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այս րոպեներին Ռուսաստանի ԱԳՆ-ին հղումով տեղեկություն է տարածվում երկկողմ կենտրոնի ստեղծման մասին, նկատի ունեմ Թուրքիայի հետ, որը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում: Այստեղ արդեն պետք է հստակ հասկանալ, որ խոսքը ոչ թե խաղաղապահ ջանքերի մասին է, որոնք նկարագրված են հայտարարության մեջ, այլ միանգամայն այլ առաքելության, համատեղ ջանքերի այլ հատվածի մասին, պետք է դրանք տարանջատել, դրանք տարբեր բաներ են»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































