Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ունենալ ՍԴ որոշում որտեղ հստակ կամրագրվի` եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում

Նոյեմբեր 11,2020 11:20 Share

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհրաժեշտ է ունենալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում որտեղ հստակ կամրագրվի (անբովանդակ ձևապաշտությունների՝ դիմող սուբյեկտ, վերահսկողության օբյեկտ և այլնի մասին խնդրում եմ չխոսել, դրա ժամանակը չէ).

Առաջին՝ եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում (սա պետք է հստակ՝ իրավաբանորեն ամրագրել).

Երկրորդ՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ այնքանով, որքանով վերաբերում է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ իմաստով ՀՀ տարածքի փոփոխությանը, հակասում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 2-րդ, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 205-րդ հոդվածի 1-ին մասին:

Երրորդ՝ նկատի ունենալ, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը հիմնված է՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա:

ՍԴ-ի նման որոշումն անհրաժեշտ է ոչ թե մեզ, այլ մեզ հաջորդող Սերնդին՝ լիարժեք ինքնիշխանությունը վերագտնելու և վերականգնելու խորաթափանց գործում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30