Լրահոս
Օրվա լրահոսը

Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը. Արսեն Ջուլֆալակյան

Նոյեմբեր 19,2020 15:44

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին…
Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից…

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը չի պատժվել։ Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել, որ սխալներ չեն եղել…

Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, որոնք ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։

Այն ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է (շաաատ մեղմ ասած)»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30