Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Երևան․ դեսպան

Նոյեմբեր 22,2020 22:30 Share

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողություններն ուժեղացնելու համար նախատեսված բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։

Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել