Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանը հաստատում է՝ իրեն առաջարկել են էկոնոմիկայի նախարարի պաշտոնը

Նոյեմբեր 24,2020 19:11

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հրաժարականից հետո մամուլում նախարարի թեկնածուի անուն է շրջանառվում։ Ըստ հրապարակումների, նոր նախարարի ամենահավանական թեկնածուն  Menu.am-ի հիմնադիր, գործարար Վահան Քերոբյանն է։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Քերոբյանն ասաց, որ իր թեկնածության մասին  առայժմ երկու կողմից էլ վերջնական որոշում չկա։ Մեր հարցին՝ պաշտոնապես առաջարկ արդեն ստացե՞լ է, պարոն Քերոբյանը կարճ  պատասխանեց՝ հարցը քննարկվում է։

Մեր դիտարկմանը՝ եթե պաշտոնապես առաջարկվի ղեկավարել այդ գերատեսչությունը, այն էլ այս հետպատերազմյան շրջանում, երբ տնտեսությունը ծանր վիճակում է, ընդ որում, երաշխիք չկա, որ ասենք՝ վեց ամիս հետո կառավարության փոփոխություն չի լինի, արդյոք կհամաձայնվի, պարոն Քերոբյանը պատասխանեց․ «Ես մեկ ամսից ավելի եղել եմ առաջնագծում, այնտեղ չես մտածում վեց ամիս հետո ինչ է լինելու, որովհետեւ կյանքդ կարող է ընդհատվել ամեն վայրկյան։ Եւ դա երկրի նոր իրավիճակն է, մենք պետք է մեր ծառայությունները մատուցենք այս նոր իրավիճակով պայմանավորված, մտածելով, որ ծառայությունդ, ինչպես որ առաջնագծում էր, կարող է ընդհատվել ցանկացած  պահի։ Իսկ ծառայությունը չի ենթադրում, որ պիտի  երկար ժամկետով  հանգիստ նստած լինես։ Մենք ուրիշ հայրենիք չունենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30