Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը՝ անհետ կորածների մասին. «Ուսումնասիրվել է 440 հեռախոսազանգ, կայացել 2000 հանդիպում»

Դեկտեմբեր 11,2020 21:33

Ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվում են զոհվածների մարմինների եւ անհետ կորածների որոնման աշխատանքները:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ , գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին: Նրա խոսքով, ՌԴ խաղաղապահ զորակազմը մշտադիտարկում է անցկացնում 23 դիրքերում՝ ողջ շփման գծի երկայնքով:

Ըստ գեներալ-մայորի, ի թիվս այլնի, Լեռնային Ղարաբաղում վերականգնվել են կենսական անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքներն ու օբյեկտները, ավելի քան 16 կիլոմետրանոց էներգահաղորդակցություն, 31 տրանսֆորմատորային կայան եւ 16 կմ կապուղի, Ստեփանակերտի եւս մեկ դպրոց է վերաբացվել, մասնավորապես 5-րդ դպրոցը ամբողջությամբ վերադարձել է բնականոն հուն:

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հավելեց, որ ավելի քան 37000 մարդ է վերադարձել Արցախ՝ իր բնակության վայր, շարունակվում են պայթյունավտանգ առարկաներից ու օբյեկտներից տարածքի մաքրման աշխատանքները, ՌԴ խաղաղապահ ուժերի սակրավորների ջանքերով ավելի քան 103 հա տարածք է ականազերծվել, 25 կմ ճանապարհ, 195 տուն եւ հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 4,5 հազար պայթյունավտանգ առարկա:

Իգոր Կոնաշենկովը հայտնեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական կազմի մասնագետները Մարտակերտում սկսել են բուժօգնություն ցուցաբերել տեղական բնակչությանը, Դաշբուլակում բուժօգնություն է ցուցաբերվել 24 հոգու: Իսկ ընդհանուր առմամբ, ՌԴ զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել ավելի քանի 420 քաղաքացու, այդ թվում՝ 50-ը երեխայի:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվում են զոհվածների մարմինների եւ անհետ կորածների որոնման աշխատանքները: Տեղեկատվության ճշտման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի սպաների կողմից ուսումնասիրվել է թեժ գծով ստացված 440 հեռախոսազանգ, կայացել է ավելի քան 2000 հանդիպում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031