Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետականությունը սակարկության առարկա չենք դարձնելու». Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասին

Հոկտեմբեր 27,2026 12:49 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ շրջանակում որևէ պարտավորություն չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել»,- Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ գործընկերների զեկույցի վերաբերյալ լրագրողի հարցին:

«Գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել՝ իրավական հիմնավորում գտնեն, բայց, կներեք, իրավական առումով համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ: Բայց նաև չեմ ուզում հարցից խուսափել: Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավականը՝ իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա, և գուցե քաղաքական հանձնարարություն իրավաբաններին՝ որևէ իրավական հիմնավորում գտնելու: Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում և երկկողմ ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն, չեն խախտի: Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նրա ձևակերպմամբ՝ հայկական կողմի դիրքորոշումը հետևյալն է. «Ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում է մեր պետականությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու, այս և այլ զանազան որոշումներ կայացնելու իրավունքը: Սա գոնե սակարկության առարկա չենք դարձնելու: Մենք կփորձենք կառուցողական ներգրավում ունենալ և խոսակցություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալով մեր պետականությունը»,- ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարարը:

Ինչ վերաբերում է անհետ կորածների թեմային, Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Անհետ կորածների հարցը բավականին զգայուն է Հայաստանում մեր բոլորիս համար, շատ կարևոր է անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը: Նաև լսում ենք և վստահ ենք՝ կասկածի տակ դնելու առիթ չկա, կարևոր է նաև Ադրբեջանում: Հետևաբար, սա երևի այն ուղղությունն է, որտեղ մեր երրորդ գործընկերների՝ Նիդերլանդների միջամտումը և մասնակցությունը, ներդրումը շատ ողջունելի է»:

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031