Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի ոստիկանի այսպիսի քայլը չի կարող ճնշում լինել իշխանության վրա․ «Ժամանակ»

Դեկտեմբեր 12,2020 11:21 Share

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով հարցին՝ ինչ է լինելու, եթե ոստիկանության շարքերը լքելը համատարած բնույթ կրի, նշեց, որ բացի հրապարակային հայտարարություններից՝ այլ շարժառիթներ, թե ինչով է պայմանավորված ոստիկանության ծառայությունից նրանց դուրս գալը, չկան։

«Պետք է ասեմ, որ ոստիկանության համակարգը՝ թե՛ համավարակի պայմաններում, թե՛ հետպատերազմյան իրավիճակում, հասարակական կարգի պահպանման առումով բավական լուրջ մարտահրավերների առջև է գտնվում, և այս ամենը չէր կարող որևէ ազդեցություն չունենալ։ Բայց կոնկրետ ինչով է պայմանավորված ամեն մի անձի կողմից դիմում գրել-դուրս գալը, կարող է շատ բազմաթիվ գործոններով պայմանավորված լինել։ Մենք ժամանակին ասում էինք՝ հենց իրավապահ համակարգում վեթինգ պետք է իրականացնել՝ մթնոլորտ փոխելու, ոստիկանության աշխատանքը ժողովրդավարական և իրավական պետության արժեքների և սկզբունքների հիման վրա իրականացնելու նպատակով»,- ասաց Սաքունցը։

Այս քայլերը չարվեցին, դրա համար, նրա խոսքերով, հիմա դժվար է ասել, թե դրանք այն աշխատողնե՞րն են, որոնք գտնում են, որ այս գործելակերպը չի համապատասխանում սկզբունքներին, թե՞ քաղաքական շարժառիթ կա։

Սաքունցը բացառում է, որ ոստիկանությունում այս իրավիճակը կոլապսի կհանգեցնի, քանի որ, ըստ նրա, կոլապսի կարող է հանգեցնել անգործությունը, պետական մարմինների կառավարման արդյունավետության, թափանցիկության, բարեխղճության սկզբունքների հիման վրա չկազմակերպելը։

Այնուամենայնիվ, մի քանի ոստիկանի այսպիսի քայլը չի կարող ճնշում լինել իշխանության վրա, սա շատ կարևոր հարց է․ «Մենք գործ ունենք չփոփոխված ոստիկանության հետ, այնուամենայնիվ, գտնում եմ, որ միշտ էլ եղել են այդ կառույցում մարդիկ, որոնք կարողացել են այն պահպանել, համեմատեք, բացի դրանից, դեռ պետք է համեմատենք, թե անցած տարիներին ոստիկանական համակարգում քանի հոգի է դուրս եկել, որոնց մասին չեն բարձրաձայնում։ Քաղծառայությունը պետք է գրավիչ լինի, դրան ուղղված քայլ չի արվել, բայց դա չի կարող գնահատվել որպես պատժիչ գործոն»։

Սիրանուշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031