Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր մտքի փայլատակումներն ինձ չեն հետաքրքրում». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբեր 15,2020 12:31

«Ես իր հետ միայն մեկ խոսելու բան ունեմ՝ ինքը պիտի հրաժարական տա, իր մնացած բոլոր մտքերն ինձ հետաքրքիր չեն»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Երեկ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով հերթական ուղիղ եթերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանի հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի: Նախատեսվում է նաեւ երթ՝ Հանրապետության հրապարակից Եռաբլուր:

Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս են վերաբերվում իշխանության այս նախաձեռնությանը, հնարավո՞ր է ընդդիմությունը մասնակցի այդ երթին, կամ հնարավո՞ր է իշխանությունն այդ երթը օգտագործի՝ իբրեւ հանրային աջակցության սեփական հենարան:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ «դրսից կառավարվող» գործընթացների մասին. «Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, այդ հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների»:

«2,5 տարի շարունակ նա երկիրը հասցրել է այս իրավիճակին, քանդել է պետական համակարգը, պարտություն է բերել, ծնկի է եկել Ալիեւի առաջ, իր մտքի մնացած փայլատակումներն ինձ չեն հետաքրքրում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031