Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա տվյալներով գտնվել է 64 մարմին՝ 41-ը Ջեբրայիլից, 23-ը Ֆիզուլիից». անհետ կորածի հարազատը՝ Արցախից

Դեկտեմբեր 15,2020 23:45

«Այսօրվա տվյալներով 64 մարմին՝ 41-ը Ջեբրայիլից, 23-ը Ֆիզուլիից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախից տեղեկացրեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: Նա եղբորն ու եղբոր որդուն է փնտրում Արցախում:

Արսեն Ղուկասյանը նշեց, որ հենց այդ պահին ինքը գտնվում է Արցախի կառավարության շենքի դիմաց, որտեղ անհետ կորածներին և զոհվածներին որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի անդամներն ամփոփում են այսօրվա տվյալները:

Նա ասաց, որ բոլոր գտնված մարմիններն արդեն դիահերձարանի տարածքում են. քննիչներն աշխատանքներ են կատարում: Արսեն Ղուկասյանը հավաստիացրեց՝ բոլորն  անխտիր ԴՆԹ-ի ենթակա են:

Որոշ մանրամասներ ներկայացնելով Ջեբրայիլից և Ֆիզուլիից գտնված մարմինների վիճակի մասին՝ ասաց. «Մարմիններից մի մասը մի տոպրակ ոսկոր է. մի հոգին վերցրած տանում էր՝ մեկ կտոր բան»: Նա վստահեցրեց, եթե քննիչներն ավարտվեն գործողությունները, ում մոտ ինչ փաստաթուղթ առկա լինի, կոնկրետ եթե իմանան՝ ում մարմինն է, ինքն անպայման հրապարակային կերպով տեղյակ կպահի: Այնուհետև հայտնեց. «Վաղն էլ են որոշում տեսնեն նույն Ջեբրայիլի տարածքում ինչ կարող են գտնել: Փորձում են Մարտունի ու Հադրութ մտնել, բայց դեռ թույլ չեն տալիս, բայց Ֆիզուլի ու Ջեբրայիլ թույլ են տալիս մտնել: Առավոտյան շուտ կիմանամ տվյալները, եթե գոնե մեկի մոտ մի փաստաթուղթ լինի, մի անուն պարզ լինի, անպայման կիմանամ ու բոլորիդ տեղյակ կպահեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031