Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստ»-ը մտադիր է բարձրացնել մի շարք ծառայությունների գները․ «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2020 09:19
haypost

Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը նոյեմբերի 20-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ընդունվել է ՀԾԿՀ-ի կողմից եւ այժմ ուսումնասիրվում է։ Պարզվում է, որ ընկերությունն առաջարկում է սակագները բարձրացնել: Իսկ նոր սակագները նախատեսվում է կիրառել հաջորդ տարվա փետրվարի 1-ից: Օրինակ, ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ: Այսինքն 270 դրամով այն, հնարավոր է, թանկանա: Իսկ պատվիրված նամակի (մինչեւ 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկում է սահմանել 350 դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ պատվիրված ծանրոցի դեպքում սակագին այժմ չկա, բայց «Հայփոստ»-ը առաջարկում է սահմանել 0-ից մինչեւ 1000 գրամի դեպքում 1000 դրամ, 1001 կգ-ից մինչեւ 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ դիմաց 200 դրամ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031