Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. Նիկոլը երկիրը վեր է ածում օտարված տարածքներով ոստիկանապետության, իսկ օրվա իշխանությանը մերժողներին՝ հայը հայի դեմ պայքարողների

Դեկտեմբեր 22,2020 16:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օր-օրի Նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մոտ երկուսուկես տարի առաջ մերժվել են «նախկինները»: Մերժվում է բոլոր նրանց կողմից, ովքեր քիչ թե շատ օժտված են մտածելու ընդունակությամբ… Մերժում է անկախ երկիր ունենալու համար ինչ-որ բան արած զինվորականն ու մտավորականը, որդեկորույս ծնողն ու հոգևորականը…

Նիկոլի հետ մերժվում են նաև բոլոր նրանք, որոնք երկիրը չեն պատկերացնում առանց դավաճանի, որոնք ապագա են ուզում «հանուն ոչնչի»:

Գնալով՝ Նիկոլը երկիրը վեր է ածում օտարված տարածքներով ոստիկանապետության, իսկ օրվա իշխանությանը մերժողներին՝ հայը հայի դեմ պայքարողների… Այսօր, որքան էլ ցավալի, բայց մենք հայտնվել ենք այնտեղ, որտեղ տառապանքն զգում ենք մարմնով ու հոգով…

Եվ այդ ամենի պատճառը ես եմ, դու ես, նա է… ՄԵՆՔ ենք… Մենք ենք, որ հուդային բերելով և առայսօր հանդուրժելով, շարունակում ենք կորցնելով տառապել…

Իմ երբեմնի հաղթող ԱԶԳ, դու արժանի չես այդ նվաստացմանը, դու կարող ես և պարտավոր ես վերագտնել ինքդ քեզ և ունենալ այն, ինչին արժանի ես զրկանքներով ու ձեռքբերումներով հավերժացած քո հազարամյակների պատմությամբ…

Թեկուզ ուշացումով, բայցևանպես, գոնե այսօր, ելիր ու մերժիր նրան, ով ստորաբար խաբելով՝ մերժում է իմ, քո և նրա արյամբ ու քրտինքով վաստակած ԱԶԳԱՅԻՆ արժանապատվությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: