Լրահոս
Օրվա լրահոսը

Բանջարեղենով բեռնված միկրոավտոբուսը ճանապարհի երթևեկելի մասից  դուրս գալով՝ զառիվայրից ընկել երկաթուղային գծերի տարածքում

Դեկտեմբեր 25,2020 12:04

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված էր բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և զառիվայրից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի տարածքում:

Ըստ մեքենայի վարորդի՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Պ.-ի, նա կորցրել է մեքենայի կառավարումը` ուշադրությունը շեղելով իր բջջային հեռախոսին:

Ավտոճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, լայնացվում և փոխվում է ճանապարհի վերին շերտը:

Միջադեպի հետևանքով գնացքների ժամանակացույցը չի խախտվել:

Այս տարվա ընթացքում սա արդեն յոթերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031