Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

69 փաստաբան միացել է իրավաբան գիտնականների պահանջին

Դեկտեմբեր 25,2020 23:55

Այսօր քսան իրավաբան-գիտնականներ հանրային/մասնագիտական պահանջ են ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր  Դավթյանին, որում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը առերևույթ իրականացվում է ուղղակի դիտավորությամբ, թշնամի պետության հետ, Հայաստանի շահերի դեմ ուղղված պայմանավորվածության շրջանակներում, կրում է ակնհայտ կամայական և ապօրինի բնույթ, սահմանված կարգով հիմնված չէ միջազգային պայմանագրերի վրա, խախտում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու արտաքին անվտանգությունը:

Նրանք նաև նշում են, որ գործընթացը պարունակում է ՀՀ քրեական արարքի հատկանիշներ, որի հիմքով պահանջում են անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հանցագործության հետ անմիջականորեն առնչություն ունեցող ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ներգրավել որպես մեղադրյալ։

69 փաստաբան միացել են գիտնականների այս պահանջին ու հայտարարությամբ հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

«Չափազանց կարևորում ենք Հայաստանի հեղինակավոր իրավաբան գիտնականների կողմից այսօր ներկայացված պետական դավաճանության մասին հաղորդումը որն իր մեջ պարունակում է իրավական որակման և քրեական, քրեադատավարական հստակ հանգամանքներ և կոնկրետ հիմնավորված գործողությունների պահանջ։ Փաստաբանների պալատի փաստաբանների կողմից վերջերս ևս ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում։

Հաշվի առնելով այն փաստը, որ մեր կողմից արդեն իսկ ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին հաղորդում, ողջունում ենք Հայաստանի ականավոր և վաստակաշատ իրավաբան գիտնականների ներկայացրած հաղորդումը և միանում ենք նրանց կողմից Գլխավոր դատախազին ներկայացված պահանջներին։

***

Փաստաբանների տվյալները հրապարակված են ըստ այբենական հերթականության․

Ազատ Շահբազյան

Ալեքսանդր Կոչուբաև

Ամրամ Մակինյան

Անահիտ Սարգսյան

Անի Թովմասյան

Աննա Վարդանյան

Անջելիկա Հակոբյան

Արա Զոհրաբյան

Արամ Վարդևանյան

Արաքս Վարդանյան

Արթուր Հովհաննիսյան

Արթուր Ղազարյան

Արթուր Պիվազյան

Արմեն Բաղդասարյան

Արմեն Թևանյան

Արմինե Ֆանյան

Արփինե Հովհաննիսյան

Գագիկ Մաիլյան

Գայանա Գուլյան

Գայանե Լյուդվիգյան

Գայանե Պապոյան

Գեորգի Մելիքյան

Գեորգի Պետրոսյան

Դավիթ Կարապետյան

Երեմ Սարգսյան

Էլինար Վարդանյան

Էմիլ Ամիրխանյան

Էրիկ Ալեքսանյան

Էրիկ Պետրոսյան

Իրինա Դանիելյան

Իրինա Հակոբյան

Իրինա Մանուկյան

Իրմա Ճաղարյան

Լիանա Գրիգորյան

Լիլիթ Խառատյան

Լիլիթ Նալբանդյան

Լուիզա Հարությունյան

Լուսինե Բակումյան

Լուսինե Գրիգորյան

Լուսինե Պողոսյան

Խաչատուր Դանիելյան

Կարինե Լալաբեկյան

Հակոբ Ղարախանյան

Հայկ Հակոբյան

Հրայր Քալաշյան

Մարգարիտա Գյուլումյան

Մարինե Ֆարմանյան

Մերի Խաչատրյան

Միհրան Պողոսյան

Միքայել Շխիմյան

Մհեր Հակոբյան

Նազելի Տեր-Պետրոսյան

Նարեհ Ավետիսյան

Նիկոլայ Գրիգորյան

Ջուլիետա Նավասարդյան

Սարգիս Խաչատրյան

Սերգեյ Մանուկյան

Սիմոն Բաբայան

Սյուզաննա Խչեյան

Վահան Հովհաննիսյան

Վահե Եփրիկյան

Վահրամ Բեգոյան

Վարուժ Փաշայան

Վիկտորյա Պետրոսյան

Տիգրան Գրիգորյան

Տիգրան Սիմոնյան

Քրիստինա Զիլֆուգարյան

Քրիստինա Ղուկասյան

Օնիկ Առաքելյան

Հայրենիքի փրկության շարժում

69 փաստաբան միացել է իրավաբան գիտնականների պահանջին Այսօր քսան իրավաբան-գիտնականներ հանրային/մասնագիտական պահանջ են...

Posted by Հայրենիքի փրկության շարժում on 2020 թ. դեկտեմբերի 25, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031