Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Շուռնուխում հանդիպեցինք Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, ինչպես նաև Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանին

Դեկտեմբեր 30,2020 23:32 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ՖԲ գրառումը.

Այսօրվա հանդիպումներով գերհագեցած օրն ավարտեցինք Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որը վերջին օրերին առավել հայտնի դարձավ համայնքի տարածքների մի մասի շուրջ առաջացած խնդիրներով։
Շուռնուխում հանդիպեցինք Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, ինչպես նաև խոշորացված համայնքի մաս կազմող Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանին։
Քննարկել ենք պատերազմից հետո Գորիս խոշորացված համայնքի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավոր միջոցները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել