Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթբեկցիները հիշեցնում են կառավարությանը՝ գարունը մոտենում է

Հունվար 15,2021 19:33

Aravot.am-ի սյունիքյան հերթական գործուղման հասցեն սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղն էր։

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմում թշնամու հրետակոծությունից գյուղը  զգալի տուժել էր։  Սյունիքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ դեռ ճշտվում են վնասի չափերը, եւ դեռեւս հաշվարկներ են կատարվում։ Գործընթացի ավարտից հետո Մարզպետարանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի  նաեւ այն մասին, թե ինչպես են փոխհատուցելու տուժած դավիթբեկցիներին։

Մինչեւ Սյունիքի  մարզպետարանը հաշվարկներ է կատարում, դավիթբեկցին անհանգստացած է։ Շուտով կսկսվեն գյուղատնտեսական աշխատանքները, իսկ գյուղի վարչական տարածքում գտնվող հողատարածքները ականազերծված չեն։ «Հիմա տրակտորը ճիշտ է, էդ հողակտորներում աշխատում է, բայց վտանգավոր է։ Կլինեն չպայթած արկեր, որ պիտի հանվեն»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց գյուղի դպրոցի զինղեկ Արտավազդ Սարգսյանը։

Վերջինս կառավարության ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա՝ հիշեցնելով, որ գարունը մոտենում է, հապաղելը հնարավոր է վտանգավոր հետեւանքներ ունենա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031