Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Բաքվին ու Երևանին կոչ է արել զերծ մնալ երկխոսությանը խոչընդոտող հռետորաբանությունից

Հունվար 26,2021 11:11

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը, և հնարավորինս արագ իրականացնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրի դրույթները: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում՝ հիմնված 2020թ. մոնիթորինգային կոմիտեի զեկույցի վրա:

Վեհաժողովն ընդգծել է «Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում» և կոչ է արել Երևանին ու Բաքվին «հնարավորինս արագ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին:

ԵԽԽՎ-ն նաև առաջարկել է «անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը»:

ԵԽԽՎ-ն նաև «խորը մտահոգություն է հայտնել մարդասիրական իրավունքի նորմերի և մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների», ինչպես նաև «կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին տեղեկությունների վերաբերյալ»: «Ցանկացած տեսակի խախտումներ պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է բանաձևի տեքստում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031