Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանն այցելել է Որոտան և Շուռնուխ համայնքներ

Հունվար 29,2021 19:33 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում։

Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`

բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: