Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Շուշիի մայր տաճարում և մյուս վանական համալիրներում հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն է տարվում. «Արցախպրես»

Հունվար 30,2021 21:28

«Արցախպրես» – Արցախի թեմի նորանշանակ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակումից հետո լրատվամիջոցների հետ իր առաջին հարցազրույցում «Ռադիոլուրի» հետ խոսել է առաջիկա անելիքների ու կարեւոր քայլերի մասին։ Արցախ կմեկնի արդեն օրերս։

Փետրվարի 7–ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցում կմատուցվի թեմակալ առաջնորդի առաջին պատարագը։ Իսկ այս ընթացքում մի շարք կարեւոր քայլեր արդեն ձեռնարկվել են։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում և Արցախի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն է տարվում․ անգամ բարձրաստիճան քննարկումներ են եղել։ Արցախի թեմի նորանշանակ առաջնորդը լիահույս է՝ դրական արձագանքները չեն ուշանա։

Նամակներ են ուղղվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների հոգևոր արժեքների դուրս բերման համար։ Առաջիկա օրերին ակնկալվում է պատասխանը։

Արցախի թեմը պատերազմի այս ելքի պատճառով սեղմվել է, փոքրացել, սակայն առաքելությունը մեծ է, հիմա՝ ավելի մեծ՝ ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով նախկինում Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031