Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի մրցահարթակը տրամադրվել է ՀՀ տղամարդկանց առաջնության մասնակիցներին

Փետրվար 01,2021 21:45

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր պայքարն սկսեցին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության մասնակիցները: Մեդալների համար պայքարի մեջ ներգրավվել է մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 130 մարզիկ:

Մրցումային առաջին օրը ասպարեզը տրամադրվել էր 55 եւ 61 կգ քաշայիններին: 55 կգ քաշային կարգում երկամարտի 223 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Գառնիկ Չոլաքյանը, իսկ 61 կգ քաշային  կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Անդրանիկ Պապեյանը, որը ցույց է տվել երկամարտի 240 կգ արդյունք:

Վաղը մրցահարթակը տրամադրվելու է  67 եւ 73 կգ քաշային կարգերին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728