Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Եթե այսօր ունենք երկրից գնալու կամ չգնալու ընտրություն, պարտավոր ենք ընտրել չգնալը». Աննա Գրիգորյան

Փետրվար 01,2021 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի մեծագույն և վերջնական պարտությունը կլինի երկրի հայաթափումը։

Ետպատերազմյան բարդ շրջանում, տնտեսական և քաղաքական ճգնաժամի պայմաններում այժմ յուրաքանչյուր հայ պիտի իր մեջ ուժ գտնի կայացնելու իր կյանքի կարևորագույն որոշումներից մեկը՝ երկրից չհեռանալու որոշումը։ Իսկ ավելի լավ՝ երկիր վերադառնալու իր որոշումը։

Հեռանալու պատճառներն, իհարկե, բազում են։ Հաճախ անգամ՝ օբյեկտիվ։ Տեղեկատվական բացասական հոսքը այսօր մեր տնտեսական խնդիրներին գումարում է նաև վախը և անվստահությունն ապագայի հանդեպ, որոնք պիտի կարողանանք հաղթահարել։

Պիտի թույլ չտանք, որ հայրենիքի կորսված լինելու զգացողությունն ի վերջո հանգեցնի դրա փաստացի կորստին։ Հայաստանում մնալն ու մեր բազմապատկված ջանքերը երկրի շենացման գործում ներդնելն այսօր կարևորագույն քայլն է, որը պիտի անենք։

Հայաստանն անպայման վերապրելու է, վերականգնվելու է, ապաքինելու է իր վերքերն ու նոր կյանք է ստանալու։ Եվ հանուն այդ նոր կյանքի, մենք չպիտի խնայենք ոչինչ։

Եթե այսօր ունենք երկրից գնալու կամ չգնալու ընտրություն, պարտավոր ենք ընտրել ՉԳՆԱԼԸ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: