Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորել այնպես, կարծես ապրելու ես 100 տարի». Արմեն Մուրադյանն ընդգծեց՝ լսարանները շատ ժամանակից են, բայց՝ խիստ ակադեմիական

Փետրվար 09,2021 18:48

Երևանի Մխիթար Հերացու անցան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Հանդիպման ընթացքում բուհի ղեկավարն ընդգծեց, որ հնդկական կողմի հետ բոլոր պայմանավորվածությունները միշտ շարունակական են և հաստատական:

«Օրերս մենք բացեցինք երկու կարևոր համալսարանական տարածք. առաջինը՝ հերոսների նախասրահը, որը կոչվեց պատերազմում ընկած մեր բժիշկների անունով, և երկրորդը՝ մեծ լսարան անվանի բժշկի անունով», – նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ համալսարանը իրականացնում է «Վերադարձ» ծրագիրը, որի շրջանակում անվանի բժիշկների, շրջանավարտների անուններով լսարաններ են հիմնանորոգվում և անվանակոչվում:

Դեսպան Դեվալը, շնորհակալություն հայտնելով ռեկտորին հնդիկ ուսանողների անվտանգությունը համավարակի ընթացքում Հայաստանում ապահովելու համար, փաստեց, որ 2020 թվականը շատ դժվար տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ համալսարանի համար:
«Գիտեմ, որ շատ բժիշկներ և երիտասարդ ուսանողներ կորցրին իրենց կյանքը պատերազմում: Մարդկության համար պատերազմը շատ վատ բան է: Թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո ես փորձել եմ աջակցել Հայաստանին իմ հնարավորությունների շրջանակում», – ընդգծեց դիվանագետը:

Ներկայացնելով նորաբաց լսարանները՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ դրանք շատ ժամանակից են, բայց՝ խիստ ակադեմիական:

«Կարծում եմ՝ այստեղ սովորող ուսանողները մշտապես սովորելու են այն կարգախոսով, որ պետք է սովորել այնպես, կարծես ապրելու ես 100 տարի, և պետք է ուրախանալ այնպես, կարծես մեկ օր է մնացել: Այդ խոսքերը, կարծում եմ, շատ տպավորիչ են այսօրվա երիտասարդության համար», – նշեց բուհի ղեկավարը:

Դեսպանը տեղեկացրեց, որ ծրագրվում է բժշկական համալսարանում Հնդկաստանի ազգային առաջնորդ, անվանի պետական և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի անվան լսարան բացել, ինչին համալսարանն իր հավանությունն է տվել:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728