Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսի պարտություն չէր». Սասուն Միքայելյան

Փետրվար 12,2021 20:30

Սա պարտություն չէր: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, ԵԿՄ-ում ասել է  ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Հետագայում վերլուծեն էս պատերազմը, կասեն կամ էս ժողովրդի պսիխոլոգիան է պարտված, կամ սրանք չգիտեմ ինչ ազգ են, որ կարողացան աշխարհի 2 պետության դեմ կանգնեն, էսօրվա ժամանակակից զինտեխնիկայի դեմ կանգնած հայ զինվորը: Էսի պարտություն չէր, մեզ պետք չի չգիտեմ ինչեր կարդալ, մեզի պետք է մեր հայրենիքը պահել, պահպանենք, մեզի պետքա մեր հողին կառչած լինենք, էտա ամենամեծ գիտությունը աշխարհում»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր ԵԿՄ վարչության նախագահի, անդամների, ՊՆ ներկայացուցչի, Հանրային խորհրդի ուժային կառույցների հանձնաժողովի նախագահի, ՀԽ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահի, անդամների, մասնակցությամբ ԵԿՄ վարչությունում անցկացվել է համատեղ քննարկում: Քննարկվում էր ՀՀ գրող, դրամատուրգ, «Գարեգին Նժդեհ» ջոկատի հիմնադիր ղեկավար Հովհաննես Ներզեթյանի ծրագիրը:

Երկրապահ կամավորականների միության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728