Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի հիշատակի օրն է. նրա, ով ուղիղ 27 տարի առաջ՝ վիրավոր զինակցի կյանքը փրկելու համար ընկավ Քարվաճառում․ Սենոր Հասրաթյան

Փետրվար 14,2021 10:42

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Հերոսությունը մարդու գիտակցականի և գործնականում այն իմաստավորելու բացառիկ ընդունակության արգասիք է, որը ծնվում և հասունանում է համազգային նշանակության խնդիրների լուծման պահանջով:

Տկար ու անհույս է այն ժողովուրդը, որը չի տիրապետում բացառիկին հասնելու արվեստին և որի շարքերն աղքատ են հերոսանալու կամքով թրծված անհատներով…

Սխրանքների կարող են գնալ շատերը, սակայն հերոսանում են եզակիները, քանզի հերոսանալ լոկ չի նշանակում սխրագործել… Հերոսանալ նախևառաջ նշանակում է գիտակցված պատասխանատվություն կրել այն ամեն կատարածի համար, որը բացի հաղթանակներ բերելուց, նաև սերունդներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է ապրել ու հարկ եղած դեպքում հանուն մարտընկերոջ մարտիրոսվել…

Հ.գ.- Այսօր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) հիշատակի օրն է… Նրա, ով ուղիղ 27 տարի առաջ՝ վիրավոր զինակցի կյանքը փրկելու համար ընկավ Քարվաճառում… Այն Քարվաճառում, որն առանց կրակոցի պետք է հանձնեինք 2020թ. նոյեմբերի 25-ին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728