Բաղրամյան պողոտայում քիչ հետո կմեկնարկի «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Այն նախապես հայտարարված էր 18. 00-ին, սակայն, կսկսվի քիչ ուշ: «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանն այդ մասին հայտարարեց` հավելելով, որ մարզերից հանրահավաք եկող քաղաքացիները դեռ ճանապարհին են: Գեղամ Մանուկյանը նաեւ ասաց, որ մարզերից մայրաքաղաք`Հանրապետության հրապարակ, Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու նպատակով բերված քաղաքացիները նույնպես գալիս են մասնակցելու «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին: Հավելենք, որ Բաղրամյան պողոտայում բավական շատ մարդ կա հավաքված:
«Չի կարող հայը լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ`ընդդեմ հայոց բանակի հրամանատարության»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ տարբեր համայնքներ, աշխատանքային խմբեր մացել են «Հայրենիքի փրկության շարժմանը», ինչի մասին կհայտարարվի հանրահավաքի ժամանակ:
Կարդացեք նաև
Ի դեպ, Բաղրամյան պողոտայում իրականացվում է ստորագրահավաք`ի աջակցություն «ֆեյքի» գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ