ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը եւս միացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու 40-ից ավելի սպաների տարածած հայտարարությանը եւ սատարում է Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Բայց հանրահավաքների, ինչպես ինքը մեզ ասաց, չի գնում՝ իր պայքարն այլ կերպ է տանում։ Թեպետ, մեզ ասացին՝ երկու օր առաջ նրան տեսել են Բաղրամյանում, սակայն դիմակով է եղել, շատերը չեն ճանաչել։ Պարոն Համբարձումյանին մի քանի հարց ենք ուղղել այս եւ այլ թեմաների շուրջ։
– Շատ լավ, վերադառնանք ԳՇ հայտարարությանը․ Դուք հիմա տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարական տալ, երեկ մեծ հանրահավաք էր կազմակերպել․․․
– Թեկուզ ավելի մեծ հանրահավաք կազմակերպի, թեկուզ հարյուր հազար մարդ գնա էդ հանրահավաքին, միեւնույն է, դրանով մեր երկրում ոչինչ չի փոխվելու։ Մեր երկրում կա գլոբալ խնդիր, ու այդ խնդրի լուծումը միայն ու միայն արտահերթ ընտրությունների մեջ է։
– Իսկ իր հեռացմա՞մբ, թե՞ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունների։
Կարդացեք նաև
– Իհարկե, իր հրաժարականից հետո, այլապես արտահերթ ընտրությունները դառնալու են անիմաստ։ Ես կհամաձայնեի, որ առանց հրաժարականի արտահերթ ընտրություններ տեղի ունենային, եթե դրանց մասին հայտարարվեր դեռեւս նոյեմբեր ամսին, ու Նիկոլ Փաշինյանը դրան գնար իր նախաձեռնությամբ, այլ ոչ՝ հանրային պայքարի արդյունքում։
– Ի դեպ, Դուք մասնակցո՞ւմ եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին։
– Ոչ։
– Ինչո՞ւ։
– Հետաքրքիր հարց եք տալիս։ Որովհետեւ ես քաղաքականապես այդքան ակտիվ մարդ չեմ, իմ դիրքորոշումը գիտեք, թե ես ոնց եմ հայտնում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































