Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյան․ «Մեր ռազմական և քաղաքական վերնախավը դավաճանել է ազգիս»

Մարտ 03,2021 20:25

Ազգային-ժողովրդավարական բևեռը մարտի 3-ին Մատենադարանում հավաք էր կազմակերպել։

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ արցախյան պատերազմին՝ նշելով, որ հայկական կողմը չի պարտվել․ «Մենք դավաճանվել ենք։ Ես դա պաշտոնապես հայտարարում եմ։ Մեր ռազմական և քաղաքական վերնախավը դավաճանել է ազգիս։ Եվ սրա պատասխանը ես կարող եմ հատիկ-հատիկ տալ»։

Նա կարծում է, որ բոլոր ազգային և ժողովրդավար ուժերը պետք է միավորվեն․ «Մեր առաջարկը հետեւյալն է՝ եկեք այն, ինչ-որ պետք է մենք նպատակ ունենանք, այսինքն՝ բարեկեցիկ, արդար Հայաստան, ի՞նչ մեխանիզմով է իրականանում։ Իհարկե՛, Սահմանադրությամբ, իհարկե՛,  հիմնական օրենքով։ Հիմնական օրենքն է այն բանալին, որ ապահովում է այդ ամենը։ Եկեք այդ նպատակը դարձնենք նաև միջոց։ Միջոց նախ բոլոր այն ազգային, ճիշտ կուսակցությունների միանալու իրար հետ և այդ միջոցով հասնել այդ նույն նպատակին։ Սա պարզից պարզ է»։

Ելույթների ավարտից հետո հավաքի մասնակիցները երթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով և վերադարձան Մատենադարան։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031