Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի»

Մարտ 05,2021 21:50

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ֆանտաստիկ կառավարություն է, Նիկոլը չի հասցնում պաշտոնյաներ նշանակի: Այդպիսի օր չկա, որ մի քանի հոգու չնշանակի: Ինքը նշանակում է, հետևից նոր հրաժարականների շքերթ է սկսում: Նորից դեսուդեն են ընկնում, ինչ-որ անհայտ մարդկանց գտնում, նշանակում, հաջորդ օրը մեկ այլ խումբ է հրաժարական տալիս:  Ու այսպես շարունակ: Եվ սա, ըստ կապիտուլյանտների՝ կոչվում է պետություն, իրենք էլ իրենց դրել են կառավարության տեղ…

Նույնը կատարվում է նաև ավելի ցածր օղակներում: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ճամփա գնալ: Ոչ ոք չի ցանկանում սրանց հետ ներվեր քայքայել, ոչ ոք չի ցանկանում օրեցօր ակնհայտ դարձող դավաճանական նավի անձնակազմում լինել:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031