Լրահոս
Օրվա լրահոսը

120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում` Աքորիում, տուն կկառուցենք

Մարտ 05,2021 23:55

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով։

Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս և հանձն առավ այս բարի գործն իրականացնել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալ եմ նաև Համբուրգում բնակվող ընկերոջս` Աշոտ Ավետյանին` կազմակերպչական հարցերում աջակցելու համար։

Փաստաթղթային աշխատանքներն այսօր սկսել ենք։ Վաղը Երևանից Աքորի գյուղ կգա ոլորտի առաջատար ճարտարապետներից մեկը, տեղում կմեկնարկեն նախագծային աշխատանքները, որի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի տան կառուցման աշխատանքը։

Այսքանով չենք սահմանափակվելու։ Մնացածի մասին` առաջիկայում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031