Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրը «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021» է ճանաչվել World Economic Forum-ի կողմից

Մարտ 12,2021 16:12

Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ «World Economic Forum» (WEF), DASARAN կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանին արժանացրել է համաշխարհային ճանաչման՝ վերջինիս մասնագիտական և հասարակական կյանքում ունեցած բացառիկ ներդրումների համար։

Ֆորումի կողմից Սուրեն Ալոյանը ճանաչվել է որպես 2021 թվականի Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader)։

Սուրեն Ալոյանը WEF-ի կողմից երբևէ նման պատվի արժանացած Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին անձն է։ Այս ճանաչումը հնարավորություն է տալու ներկայացնել Հայաստանը Համաշխարհային Տնտեսական Ֆորումի «Երիտասարդ գլոբալ առաջնորդներ»-ի համայնքում։

World Economic Forum-ը հարթակ է, որը միավորում է 120 պետության ավելի քան 1400 անդամների և շրջանավարտների։ Հարթակին շարունակաբար անդամակցում են քաղաքացիական և գործարար ոլորտի նորարարներ, ձեռներեցներ, տեխնոլոգիական ոլորտի առաջամարտիկներ, մանկավարժներ, ակտիվիստներ, արվեստագետներ, լրագրողներ և այլք:

«Երիտասարդ գլոբալ առաջնորդներ» համայնքի անդամներին միավորում է այն համոզմունքը, որ արդի կենսական խնդիրներն իրականում ավելի լավ ապագա կառուցելու հնարավորություն են՝ անկախ ոլորտից և սահմաններից:

World Economic Forum-ը միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է խթանել հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունն ի նպաստ գլոբալ հանրային շահի: Ֆորումը ներգրավում է հասարակության առաջավոր քաղաքական, գործարար, մշակութային և այլ ոլորտների լիդերներին` ձեւավորելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը։

300 մլն. շվեյցարական ֆրանկ բյուջե ունեցող World Economic Forum-ի գործընկերների շարքում են այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Google, Nestle, Barclays, Credit Suisse, Deloitte, Deutsche Bank, ABB-ն։

DASARAN կրթական ծրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031