Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մեղրիի քաղաքապետին ոչ մեկը ոչինչ չի զգուշացրել

Մարտ 27,2021 10:45

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում  հերքեց այն տեղեկությունները, իբր նրան առաջարկել են Մեղրի հասնել Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհով, քանի որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի ադրբեջանական կողմին անցած հատվածում կամ նրան գերի կվերցնեն կամ կվնասեն։

«Նման բան չկա, եւ չի էլ կարող լինել, ես երթեւեկել եմ միջպետական ճանապարհի այդ հատվածով։ Վերջին անգամ՝ մոտ 8 օր եմ անցել այդ ճանապարհով։ Իմ հողի վրա ես ազատ տեղաշարժվելու իրավունք ունեմ։ Ոչ մեկը ինձ ոչինչ չի զգուշացրել, անհանգստանալու կարիք չունեմ։ Էլի եմ ասում, ինչպես բոլորը, այնպես էլ ես, երթեւեկում ենք այդ հատվածով»,-ասում է քաղաքապետը՝ խնդրելով լրատվամիջոցներին, իր խոսքը երբեք «չկտրել համատեքստից, որպեսզի շահարկումների եւ խուճապի տեղիք չտա»։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031