Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կանաչ կարագով պատրաստված ձուկ (տեսանյութ)

Մարտ 28,2021 21:25

Դեռեւս 9 տարի առաջ «Նաեւ հացիվի» շրջանակներում ներկայացրել եմ կանաչ կարագով իշխանի պատրաստման եղանակը:

Այժմ կարող եք տեսնել պատրաստման եղանակը՝ տեսանյութով:

Հիշեցնենք նաեւ բաղադրությունը՝

Մեկ մեծ կամ երկու միջին ձուկ

Աղ եւ սեւ պղպեղ ըստ ճաշակի

Կանաչ կարագի համար՝

Կարագ-1 տուփ՝ 180-200 գրամ

Սամիթ, մաղադանոս կամ թարխուն՝ ըստ ճաշակի- կես կապ

Սխտոր-1-2 պճեղ կամ 1 ճյուղ կանաչ սխտոր

Աղ՝ կես թեյի գդալ

Սեւ պղպեղ- մի պտղունց

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստենք կանաչ կարագը: Լավ լվացրած եւ չորացրած կանաչիները մանր կտրատել, մանրացրած սխտորի հետ միասին ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագին, ավելացնել աղ եւ սեւ պղպեղ, էլեկտրական հարիչով հարել մի քանի վայրկյան:

Լցնել պոլիէթիլենային թաղանթի վրա, փաթաթել գլանաձեւ, դնել սառնարանը:

Ձկան ողնաշարը առանձնացնել, ինչպես ցույց է տրված տեսանյութում: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Ձկան ֆիլեն դնել  փայլաթիթեղով կամ յուղաթղթով պատված ջեռոցի թավայի վրա, աղ եւ պղպեղ ցանել, վրան շարել մի քանի շերտ կանաչ կարագ եւ դնել ջեռոցը մոտ 15-20 րոպեով:

Կարող եք մատուցել տապակած սպանախով, որի պատրաստման եղանակը նույնպես կա տեսանյութում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031