Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմարվեստի մեծ վարպետն իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանության կազմակերպմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը. Արցախի նախագահ

Մարտ 31,2021 19:30

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

«Հայ ժողովուրդն այսօր ծանր ու անդառնալի կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեր սիրելի Կոմանդոսը:

Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ ու փորձառու ռազմական գործչի և մեծ հոգու տեր մարդու հետ: Նա մեծանուն հայ էր՝ օժտված մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով:

Ռազմարվեստի մեծ վարպետն իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանության կազմակերպմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը: Կանգնած լինելով Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ նա անգնահատելի ներդրում է ունեցել մեր զինված ուժերի կազմավորման և նվիրական հաղթանակների կերտման գործում:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին: Համայն հայության հետ միասին Արցախը սգում է իր հերոսի մահը:

Արկադի Տեր-Թադևոսյանի փառավոր անունը հավերժ կմնա հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031