Հայկական տոնական, հարսանեկան սեղանների զարդը դարեր ի վեր եղել է չրեղենով եւ ընկուզեղենով բրնձով փլավը: Մեր ժամանակներում նման փլավ պատրաստվում է հիմնականում Սուրբ Հարության եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Տարիներ առաջ առաջարկել եմ պատրաստել նմանատիպ մի փլավ, սակայն այժմ մի փոքր այլ բաղադրատոմս եմ առաջարկում՝ զաֆրանով (շաֆրանով):
Անհրաժեշտ մթերքները
Բրինձ (ցանկալի է բասմատի տեսակը, կամ որեւէ այլ, երկար բրինձ) -2 բաժակ
Չրեղեն- 1 բաժակ (կարող եք վերցնել ծիրանի, դեղձի, խնձորի, թզի, տանձի չիր, նկատի ունեցեք, որ սեւ սալորաչիրը փլավի գույնը փոխում է)
Կարդացեք նաև
Չամիչ- կես բաժակ (կարող եք վերցնել ինչպես դեղին, այնպես էլ սեւ չամիչ)
Ընկուզեղեն- 1 բաժակ (կարող եք վերցնել ինչպես մեկ տեսակի, այնպես էլ զանազան տեսակների ընկուզեղեն)
Շաֆրան- 1 պտղունց (շաֆրանը գեղեցիկ դեղին գույն եւ անուշ բույր է տալիս փլավին, բայց եթե չունեք զաֆրան, կարող եք փոխարիներ չաղացած դարչինի 1 փայտիկով եւ 1-2 հատիկ մեխակով)
Աղ՝ ըստ ճաշակի
Լավաշ-կես հատ (նախապես կտրատեք փոքր կտորների, մեկ բաժակը բավական է)
Կարագ-100 գրամ (կարող եք նաեւ հալած յուղ վերցնել)
Պատրաստման եղանակը
Բրինձը լավ լվացեք, դրեք չորանա: Շաֆրանը լցրեք փոքրիկ բաժակի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք, ծածկեք, թողեք, որ բույրն ու գույնը տա:







Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ





















































