Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալում էինք, որ կհաղթի արդարադատությունը». Դատարանը մերժեց «Ա1+»-ի հայցը

Ապրիլ 06,2021 19:01

ՀՀ վարչական դատարանն այսօր հրապարակած որոշմամբ մերժեց «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության եւ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի, որով հեռուստաընկերությունը պահանջում էր առ ոչինչ ճանաչել հանձնաժողովի` իր եթերազրկմանն առնչվող նախորդ 18 տարում կայացրած որոշումները։

Հայցը ներկայացվել էր 2020թ.-ին։

 

«Ակնկալում էինք, որ կհաղթի արդարադատությունը, որին սպասում էինք այդքան տարիներ»,-նիստի ավարտին «Ա1+»-ի եւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը։ Նա նշեց, որ այս գործով արդեն իսկ առկա է ՄԻԵԴ որոշումը, որում արձանագրվել են խախտումները. «Հանձնաժողովն իր փաստաթղթերում պնդում էր, որ տեղի է ունեցել իրավաչափ որոշում, իսկ մենք դատարանին էինք ներկայացրել ապացույց այն մասին, թե ինչպես է ՀՌՀ նախագահն ԱԺ-ում հայտարարում, որ այդ որոշումները կայացվել են ոչ թե հանձնաժողովում, այլ պաշտոնյաների աշխատասենյակներում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930